Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Ստորագրվեց աշխաբադյան հռչակագիրը` «Առողջություն 2020»

Ստորագրվեց աշխաբադյան հռչակագիրը` «Առողջություն 2020»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  Աշգաբադում ընթացող նախարարական համաժողովում այսօր ստորագրվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշխաբադյան հռչակագիրը` «Առողջություն 2020» քաղաքականության իրավիճակի ենթատեքստում։


ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարները, առողջության պահպանման փորձագետները, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջգերատեսչական կազմակերպությունների  ներկայացուցիչները`  դեմ առ դեմ կանգնելով ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված բեռի և վտանգի առջև, որպես գլոբալ շարժման մասնակիցներ հանդես են եկել միասնական ճակատով։ Համատեղ պայքարը կընթանա ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի չորս ընդհանուր գործոնների` ծխելու, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդի և ֆիզիկական թերակտիվության դեմ։


Եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին չափազանց կարևորվում է հանրային առողջությունը, որն իր արտացոլումն է գտել «Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականությունում, ինչն էլ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի առողջապահության ոլորտի համար ազգային ռազմավարության ու ծրագրերի հիմք է հանդիսացել։


«Մենք ուսումնասիրել ենք մարդկության զարգացման և ոչ վարակիչ հիվանդությունների միջև առկա ամուր կապը, ինչպես նաև  արդյունավետ համագործակցության շնորհիվ արագ արդյունքների հասնելու  հնարավորությունները: Մենք ընդունում ենք տարածաշրջանային գործողությունների, ինչպես նաև համագործակցության կարևորությունն ազգային մակարդակով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջոցառումներն ակտիվացնելու գործում»,-ասվում է հռչակագրում։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ